-
09.12.2013|
15:46
Դեկտեմբերի 9-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկեց «Դասավանդում են բրյուսովականները» խորագրով անգլերենի անվճար ուսուցման եռամսյա ծրագիրը։
-
09.12.2013|
15:29
Եգիպտոսի ոստիկանությունը հայտնաբերել է Թութանհամոն փարավոնի քրոջ արձանը, որը գողացվել էր Մալավիի թանգարանից օգոստոսին անկարգությունների ընթացքում, երբ նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները հարձակումներ էին գործում թանգարանների, քրիստոնեական տաճարների և ոստիկանական բաժանմունքների վրա:
-
09.12.2013|
15:27
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել.
-
09.12.2013|
15:21
Կեսգիշերին ՈՒկրաինայի ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ այսօր որոշիչ օր է երկրի համար՝ ցուցարարներին կոչ անելով չհեռանալ Անկախության հրապարակից: Եվրամայդանն ընդլայնել է սահմանները, վրանների թիվն ավելացել է, ցուցարարները բարիկադներ են կառուցել: Երեկ երեկոյան ընդդիմադիրները մեծ ոգևորությամբ և բացականչությունների ներքո տապալեցին Կիևի Շևչենկոյի բուլվար կենտրոնական պողոտայում 1946 թվականին տեղադրված Լենինի գրանիտե արձանը:
-
09.12.2013|
15:20
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 09.30-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
-
09.12.2013|
15:19
ՀԱՀ նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի հուղարկավորությանը կմնասնակցեն 60 երկրների ղեկավարներ, նրանց թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ հետ և ԱՄՆ-ի երկու նախորդ նախագահները, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջին պահին հրաժարվել է Յոհանեսբուրգ մեկնելուց, որովհետև հրաժեշտի այցը 2 միլիոն դոլար է պահանջել:
-
09.12.2013|
12:52
«Քաղաքացիական պայմանագիրը» նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ տարբեր խնդիրների լուծման համար իրենք փորձելու են գտնել լուծման արդյունավետ մեխանիզմներ, քանի որ յուրաքանչյուր պարտություն ավելի է խորացնում հանրության հիասթափությունը:
-
09.12.2013|
12:21
Այս շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կընթանան ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կընդունվի բանաձև: Մինչ այդ իրավիճակը մնում է լարված: Ընդդիմությունը որոշել է շրջափակել բոլոր վարչական շենքերը: Երեկ մեկուկես միլիոնից ավելի մարդ է մասնակցել «Եվրահեղափոխության» երթին: Կիև են գնում երկրի տարբեր շրջաններից, Մայդանը վերածվել է մի փոքրիկ քաղաքի, որտեղ և քնում են, և ուտում, և հեղափոխություն անում:
-
09.12.2013|
00:23
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին` ժամը 11:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
-
08.12.2013|
23:24
Դեկտեմբերի 8-ին ամփոփվեցին «Salvador Fest 2013» մտքի փառատոնի արդյունքները։ «Salvador Fest»-ն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Մարքեթինգի հայկական ակումբի նախաձեռնությամբ։ Այն համախմբում է մարքեթինգի ոլորտում նորարարական և ստեղծարար գաղափարներ ունեցող երիտասարդներին, նրանց սեփական մտքերն արտահայտելու և իրականություն դարձնելու հնարավորություն է տալիս։